Տհաճություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են ռուսական և ուկրաինական քարոզչամեքենաները իրար մրոտում, ստորացնում: Սկսում են իրար անցյալ փորփրել, մեկմեկու ներկայացնում են ամենա մռայլ լույսի ներքո, հասել են արդեն ազգային վիրավորանքի, մոռացել են արյունակցական կապը: Նման են այն մարդկանց, ովքեր վիճում են իրենց ընկերոջ հետ, մոռանում են, որ երկար տարիներ միայն գովել են իրար, այդքան տարի ընկերոջ բացասական կողմերը թաքցրել են և գուցե կոպիտ հնչի, բայց իրար դեմ են դնում ինչ գիտեն : Ամոթ է ,եթե ընկերդ վատ կողմեր է ունեցել ու լռել ես, իսկ հիմա վիճել եք, շարունակեք լռել. Տղամարդավայել չէ, վաղը ինչպես եք իրար աչքերի մեջ նայելու, երբ փորձեք հաշտվել. Կխանգարի այսօրվա կանացի բամբասանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/486330924881871?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել