Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցում: Հոգեբանները տարակարծության մեջ են` արդյոք կարելի է խոսել ևս մեկ կախվածության տեսակի մասին: «Ինտերնետային կախվածության» թեման ակտիվ քննարկումների փուլում է այսօր: Այն հաճախ բնորոշվում է որպես հիվանդություն կամ ախտանշան (Internet Addiction Disorder կամ IAD):
Ահա 10 նախանշան, որոնք վկայում են ձեր կախվածության մասին` ինտերնետից.
- Դուք արթնանում եք գիշերվա ժամը 3-ին պետքարան գնալու համար, սակայն մինչև նորից պառկելը ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը:
- Դուք ձեր երեխաներին անվանակոչում եք Eudora, Mozilla и Dotcom /Գուցե Դուք ժպտում եք, բայց նման դեպքեր գրանցվել են/:
- Անջատելով համակարգիչը` զգում եք վախեցնող դատարկության զգացում, կարծես ձեզ լքել է սիրած էակը:
- Թռիչքի կամ ուղևորության դեպքում ժամանակի մեծ մասն անցկացնում եք նոթբուքը ծնկներին:
- Եթե անգամ ձեր ներկայիս աշխատանքն այդքան էլ չեք սիրում, շարունակում եք մնալ աշխատավայրում, քանի որ այնտեղ ինտերնետից անվճար օգտվելու հնարավորություն կա:
- Դուք ծիծաղում եք դանդաղագործ ինտերնետից օգտվող մարդկանց վրա:
- Դուք սկսում եք սմայլիկներ օգտագործել սովորական նամակներ գրելիս:
- Վերջին անձնավորությունն, ում հետ ծանոթացել եք, եղել է JPEG ձևաչափով:
- Ձեր համակարգիչը փչացել է: Դուք ինտերնետ չեք մտել երկու ժամ: Սկսում եք նյարդայնանալ և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ մեկ այլ գործի վրա:
Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն
Հիմնական գործոնները, որոնք մղում են չափազանց տարվածության ինտերնետով, հետևյալն են.
- Շփումների պակաս իրական կյանքում. Ինտերնետից կախված մարդկանց մեծամասնությունը ՙնստում է՚ ցանցում շփման համար, քանի որ շփումներն այնտեղ, իրենց կարծիքով, ունեն առավելություն իրական շփումների համեմատ:
- Պաշտպանվածության զգացումը ցանցում. ըստ հարցումների` ինտերնետից կախված մարդկանց գրավում են ցանցի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են թաքնված մնալը, հասանելիությունը, անվտանգությունը և շփման դյուրին լինելը:
- Իրականությունից հեռանալու հնարավորությունը. կարելի է վստահաբար նշել, որ այսօր ինտերնետը դարձել է միջոցներից մեկը ստեղծելու սեփական «օդային ամրոցը», որտեղ չկան ուղղակի կապեր գոյություն ունեցող աշխարհի հետ, չկան անմիջական շփումներ իրական անձանց հետ:
- «Տեղեկատվական վամպիրիզմ». Քանի որ ինտերնետը ապահովում է անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, այն կարող է մարդու մեջ առաջացնել «տեղեկատվական վամպիրիզմ», այսինքն` նա աշխատում է կլանել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն:
Ուրախալի է այնուամենայնիվ, որ ներկա դրությամբ ինտերնետ կախվածությունը չի համարվում հիվանդություն: Գոյություն չունի երևույթի հոգեբանական կամ հոգեբուժական ախտորոշումը: Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման արդյունքում առաջացած կախվածությունից` ինտերնետ-կախվածությունը նվազագույն չափով է վնասում մարդու առողջությանը, չի քայքայում ուղեղը և բավականաչափ անվտանգ է:
Չնայած դեռ հոգեբաններն ու հոգեբույժները չեն եկել ընդհանուր եզրակացության` գոյություն ունի կախվածություն ինտերնետից, թե ոչ, հոգեբան Ջ. Սուլերը նշում է. «Եթե Ձեր իրական կյանքը առանձնացված է վիրտուալ տիրույթում ունեցած կյանքից, ուրեմն Դուք ունեք հիմնախնդիր: Ավելի ճիշտ է այն տարբերակը, երբ այդ երկուսը միավորված են և կազմում են մեկ ամբողջի մաս»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/photos/np.1438759897297053.100003713196176/1147769081906063/?type=1&ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել