Հունվար-փետրվար ամիսներին 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, դրանից հետո զորամասում շարունակվող բեսպրեդելը և տիրող «դեդավշինան» տարբեր կերպ էր մեկնաբանվում ռուսական հանրության կողմից: Ինչպես հիշում ենք, դրանից հետո, ռազմաբազան Հայաստանում մնալ-չմնալու թեման նույնպես ակտիվ քննարկումների առիթ էր դարձել:
Այսօր էլ, ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը rusarminfo.ru կայքի հետ զրույցի ժամանակ, խոսելով մի շարք խնդիրների մասին, անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցին: Վերջինս նշել է, որ շփվելով իր հայ գործընկերների հետ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի բոլոր խնդիրների համար Ռուսաստանն է մեղավոր: Դելյագինը այնուհետև հավելել է, որ նման տրամադրվածությունն անպատասխան չպետք է մնա և հարկավոր է Հայաստանից հանել ռուսական ռազմաբազան` հնարավորություն տալով հայերին ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Նրա կարծիքով իմաստ չկա ընկերություն անել նրանց հետ, ովքեր չեն ցանկանում լինել Ռուսաստանի հետ:
Պետք է նշենք, որ Դելյագինի առաջ քաշած թեզիսի մեջ ի սկզբանե առկա են որոշակի անճշտություններ: Իհարկե, չենք բացառում այն հանգամանքը, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմական գործընկերը, բայց հարկ է պարոն Դելյագինին հիշեցնել մի անհերքելի հակափաստարկ:
Ռուսական ռազմաբազային առկայությունը Հայաստանում բխում է ոչ միայն երկու երկրների ռազմավարական գործընկրեությունից, այլ նաև ՌԴ-ի համար իրականացնում է աշխարհաքաղաքական որոշակի շահեր:
Միգուցե ՌԴ -ն փորձի իր աշխարհագրական խնդիրները լուծել Թուրքիայի միջոցո՞վ... Պարզապես այս դեպքում, երևի թե կես ժամվա ընթացքում Թուրքիան ուղակիորեն կուլ կտա Հյուսային Կովկասը:
Վերջ ի վերջո, ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայելը, ոչ թե լավություն է, այլ փոխշահավետ գործընկերություն:
Բացահայտ երևում է, որ Դելյագինն արհեստականորեն առաջացնում է հակառուսական տրամադրություններ հայ հանրության շրջանակներում:
Լավ կլինի չխոսել արտաքին քաղաքականությունից, քանի դեռ տարրական հարցերի վերաբերյալ պատկերացում չունես: