1291 թ. – Շվեյցարիան հռչակեց իր անկախությունը։
1774 թ. – Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերեց թթվածինը։
1876 թ. – Կոլորադոն դարձավ ԱՄՆ-ի 38-րդ նահանգը։
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1921 թ. – ծնվել է Լիլի Չուգասզյանը, ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ. 2012 թ.):
1933 թ. – ծնվել է Զորայր Խալափյանը, հայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 2008 թ.):
1934 թ. – Երևանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։
1944 թ. – Աննա Ֆրանկն իր օրագրում կատարեց վերջին գրառումը։
1981 թ. – ԱՄՆ-ում սկսվեց հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։
2009 թ. – մահացել է Կորասոն Ակինոն, Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, ասիական երկրների առաջին կին նախագահը (ծն. 1933 թ.):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/photos/np.1438406172282098.100003713196176/1145425142140457/?type=1&ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել