Եթե դուք գերհոգնած եքԴադարեցրե՛ք այն աշխատանքը, որը գերհոգնածության պատճառ է դարձել: Հոգնած նյարդային համակարգը, ինչպես ցանկացած այլ օրգան, հանգստի կարիք ունի:
     
Կաթով և մեկ գդալ մեղրով կամ անանուխով թեյ խմեք:

     
Սոճու խտանյութով (կարող եք գնել դեղատնից)  լոգանք ընդունեք քնելուց 20-30 րոպե առաջ: Ջրի աստիճանը պետք է լինի 36 աստիճան:
     
Նյարդային համակարգի ամրապնդմանն օգնում են սառը ջրով ամենօրյա շփումները, որոնք զուգակցվում են երեկոյան հանգստացնող լոգանքների հետ:
     
Մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց համար օգտակար է քնելուց առաջ ոտքերը տասը րոպե տաք ջրի մեջ (42 աստիճան) դնելը:
     
Ցանկացած տիպի գերհոգնածության և նյարդային համակարգի գրգռման դեպքում խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք կաթի մեջ թափահարելով խառնել ձվի հում դեղնուց, մի քիչ շաքարավազ գցել և դանդաղ ըմպել: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել օրական 2-3 անգամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել