Մերկ քունն օգտակար է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: Մարդը, ով քնում է առանց շորերի, քնում է մի քանի անգամ ավելի լավ, քանի որ նրա մարմինը տաքացնող ավելորդ միջավայր չկա, և այն պահպանում է իր սովորական ջերմաստիճանը: Բացի վերոնշյալը, մասնագետների կողմից բացահայտվել է նաև մերկ քնելու ևս մեկ առավելություն. այն օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին: Դա պայմանավորված է մարդու հանգիստ քնով:
Նման քունը բերում է սթրեսի կորտիզոլ հորմոնի նվազմանը` դրա հետ մեկտեղ պահպանելով մարմնի էներգիան և սովածության զգացումը: Եթե մարդու քունը խանգարվում է, կորտիզոլի մակարդակը սկսում է աճել և արթնանալով մարդը սկսում է սովածություն զգալ, ինչը կարող է հագեցնել միայն կալորիական նախաճաշը: Մերկ քունն ունի ևս մի քանի առավելություններ: Օրգանիզմի նորմալ ջերմաստիճանի պայմաններում մաշկի վերականգնումն ավելի լավ է տեղի ունենում, ինչպես նաև ավելի էֆեկտիվ է արտադրվում աճի հորմանը: Իսկ օրգանիզմի գերտաքացումը, որն առաջանում է ավելորդ շորերից, խախտում է աճի հորմոնի և մելատոնինի գործունեությունը, իսկ դրանք շատ կարևոր հորմոններ են մարդու օրգանիզմի երիտասարդության պահպանման համար:
Եվ վերջապես, երբ իրար կողք մերկ քնած են լինում երկու հոգի, նրանց մարմնի հպումներից օքսիտոցին է արտազատվում, որն ի վիճակի է նրանց սեռական կյանքը դարձնել ավելի բուռն և կրքոտ: