Թող ոչ մի բան ոչ մեկ ոչ մեկին չասի, իբրև առաջին անգամ դիմացինը դրա մասին իմանում է կամ լսում, թող ոչ մեկ տպավորություն չթողնի ակնհայտ դիմացինի վրա, թող ոչ մեկ չխոսի իրենից էնքան, ինչքան ինքն ուզում ա իրեն ներկայացնի, թող ոչ մեկ ոչ մեկին չձգտի զարմացնել, թող ոչ մեկ կարծիք չհայտնի, եթե ոչ մեկ իրեն չի հարցրել իր կարծիքը, թող չվերլուծի դիմացինի դրությունը, եթե էդտեղ չի հայտնվել, թող ոչ մեկ ոչ մեկին օգնության ձեռք չմեկնի, եթե դիմացինը, ձեռքերը ջեբը դրած, հանգիստ ապրում ա, թող ոչ մեկ ոչ մեկին կարթ չտա, եթե դիմացինը ձուկ չի ուզում բռնի, թող ոչ մեկին չթվա, որ ինքն ավել բան գիտի, քան դիմացինը, թող ոչ մեկ դիմացինից սովորածը դիմացինին չսովորացնի, թող ոչ մեկին չթվա, որ դիմացինի համար ինքն ավելի ճիշտ գիտի՝ որն ա լավը, թող ոչ մեկ դիմացինից լսածը դիմացինին չպատմի, թող ոչ մեկ ՈՉ ՄԵԿ մնա... մեռա... հերիք ա... հոգնեցի... Սաղ տեսած ա, սաղ լսած ա, սաղ էլ գիտենք, սաղ անցել ենք...
Մեռա սուտ զարմանալով, մեռա ծափ տալով խաղացածս «ներկայացմանն» ուրիշի դերակատարմամբ, մեռա ուշադիր լսողի դերում լինել՝ պատմածս լսելով, մեռա սովորացրածս սովորելով, վոբշմ մահս եք ուզո՞ւմ, ախպերական, մի եկեք սատանի մայլեն, քյանդրբազություն արեք...))) Վոբշմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել