Armfootball.com-ը գրում է.
Спорт-Экспресс-ը, վերլուծելով «Սպարտակից» անգլիական «Ուոթֆորդ» տեղափոխվող Խոսե Խուրադոյի փոխարինողների խաղը, առանձնացնում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզին:
«Ալենիչևի տրամադրության տակ է ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիզը: Այո, հարձակման ձախ եզրը հայազգի ֆուտբոլիստի համար հիմնական դիրքը չէ: Ազգային հավաքականում հազվադեպ են նրան այդ դիրքում օգտագորոծում, ծայրահեղ դեպքերում: Հիմնականում նա խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում:
Սակայն նա կարոտ է մնացել խաղային պրակտիկային, քրտնաջան մարզվել է ու հիմա պարզապես մղվում է պայքարի, առաջին հարմար առիթի դեպքում ընդգծելով, որ ցանկանում է խաղալ: Ու եթե գլխավոր մարզիչը ասի, որ «պետք է», ապա Օզբիլիզը միանգամից կմտնի պայքարի մեջ: Առավել ևս, որ առջից խաղալու հավանականությունը քիչ է, քանի որ այնտեղ հանդես է գալիս Կվինսի Պրոմեսը»,- գրում է հեղինակավոր կայքի լրագրողը: