Արցախում, հատկապես Ստեփանակերտում առավելապես օգտագործում են գետի ջուրը։ Այդ թվում՝ խմելու համար։ Ստեփանակերտում և տարբեր բնակավայրերում տեղադրված են ջրաչափեր, և մարդիկ օգտագործած ջրի համար վճարում են դրանցում գրանցված ցուցմունքներին համապատասխան։ Այսինքն՝ լեռնային մեր երկիրը լեցուն գետերի ջուրն օգտագործում ենք ջրաչափով... Բնականաբար, ձգտում են հնարավորինս քիչ օգտագործել այդ ջուրը, որպեսզի քիչ գումար քամուն տան...
Արցախի գրեթե բոլոր այդ ջրերը՝ աղբյուրները, գետերը, խախտելով «ղարաբաղա-ադրբեջանական» սահմանը, մտնում են հակառակորդի, թշնամու տարածք։ Ստացվում է, որ մենք խնայում ենք մեր լեռներում ծնված-գոյացած ջրերը, որպեսզի դրանք առատորեն հոսեն Ադրբեջան, նրանք էլ առատորեն ոռոգեն իրենց հողերը...
Յուրահատուկ երկիր ենք, յուրահատուկ ազգ... Փորձեցի խուսափել «ապուշ» արտահայտությունից...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/306358282806515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել