Այսպես, 1415 թվականին՝ Ազենկուրի ճակատամարտից առաջ, ֆրանսիացիները, կանխատեսելով իրենց հավանական հաղթանակը, որոշել էին, որ գերի վերցված անգլիացի բոլոր զինվորների միջնամատը կտրելու են: Առանց միջնամատի անհնար կլիներ նետահարել անգլիական երկար աղեղից, հետևաբար այդ զինվորներն ի վիճակի չէին լինի հետագայում կռվել Ֆրանսիայի դեմ:
Այդ հայտնի անգլիական աղեղը պատրաստվում էր անգլիական հատուկ առաձգական փայտ ունեցող թփից, որը կոչվում էր YEW, իսկ դրանից պատրաստված աղեղով նետահարելու ակտն Անգլիայում հայտնի էր PLUCK YEW արտահայտությամբ:
Ի հուսախաբություն ֆրանսիացիների՝ անգլիացիները հաղթեցին Ազենկուրի ճակատամարտը, իսկ ճակատամարտից հետո անգլիացի զինվորները սկսեցին ծաղրել ֆրանսացիներին` նրանց ցուցադրելով միջնամատը և ասելով, որ հաղթանակն իրենցն է, հետևաբար նրանք դեռ կարող են այդ մատներով նետահարել:
PLUCK YEW արտահայտությունը դժվար է արտասանել, այդ պատճառով ժամանակի ընթացքում արտահայտության դիմացի բաղաձայնները փոխվեցին` վերածվելով F տառի, իսկ Yew բառը փոփոխվեց` դառնալով You, այդ պատճառով այժմ հենց FUCK YOU արտահայտությունն է օգտագործվում միջնամատը ցուցադրելու ժեստի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1037627339611115&set=a.143995108974347.18054.100000915757085&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել