Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը «շատ կնճռոտ» խնդիր է: Նրա կարծիքով՝ մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը:
«Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականն անատոմիական թաղանթը չէ»,- նկատեց սեքսապաթոլոգը:
Մեր զրուցակցի սեփական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց: «Կանայք վախենում են, որ ամուսինը կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ և այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի, այնինչ, ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել»,- ասում է նա:
Շարունակությունը՝ այստեղ