Հետևիր նշված խորհուրդներին, որպեսզի ընդգծես այն, ինչ ունես: Պարտադիր չէ փարթամ կուրծք ունենալ: Ի դեպ, հիշիր, որ արհեստական իմպլանտների օգնությանը, իհարկե, միշտ էլ կարելի է դիմել, բայց ինքդ էլ գիտես, որ քո բնական կուրծքն ավելի գայթակղիչ է: ● Փորձիր կրծկալի «Անժելիկա» ձևը Ինչպես նշում է cosmo.am-ը, հիմնականում փոքր կրծքերն ավելի մեծ են ներքևի մասում, քան` վերևի: Ներքևի մասն ընդգրկող կրծկալի այս ձևը համաչափ է ցույց տալիս կուրծքը և լրացնում պակասը հենց այն մասում, որտեղ հարկավոր է: ● Ընտրիր սեղմող կրծկալ Կրծկալի 80%-ն անշարժ է մնում մեջքի հատվածի շնորհիվ և ոչ ուսակալների, այսինքն`պետք է ընտրել ճիշտ տարբերակ: Գոյություն ունի ընդունված կանոն. կրծկալի մեջքի հատվածի և մարմնիդ միջև պետք է տեղավորվի միայն երկու մատդ: ● Ուշադրություն դարձրու եզրագծերին Եվս մեկ անգամ ստուգիր և համոզվիր, որ կրծկալի եզրալարը շրջագծում է կրծքերդ և ոչ թե կտրում: Հակառակ դեպքում ընտրիր մեկ չափս մեծ կրծկալ: ● Նայիր պրոֆիլից Շրջվիր դեպի հայելին կողքով և ձեռքերդ բարձրացրու գլխից վեր: Եթե կրծկալի մեջքի հատվածը շարժվում է, ուրեմն` մեծ չափս ես ընտրել. այն պետք է հավասարապես գրկի իրանդ: Կրծկալ ընտրելիս յուրաքանչյուր կին առաջնորդվում է իր մարմնի կազմվածքով և հարմարավետությամբ: Անպայման հաշվի առ նաև հետևյալ կարևոր հանգամանքները, որոնց արժե ուշադրություն դարձնել: 1. Կրծկալ ընտրելիս կարևոր է ճիշտ չափս ընտրել: Պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել, որ կրծկալն ընդգրկի ողջ կրծքավանդակը,- հայտնում է Life.Panorama-ն: 2. Առավել անվտանգ կրծկալները ներսում չպետք է ունենան կար, հակառակ դեպքում պտուկը կարող է վնասվել: 3. Կրծկալ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ բնական կտորներին: |
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/photos/np.1435599462392109.100003713196176/1124796897536615/?type=1&ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել