Քաղաքացիական ակտիվիստ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարող է հրաժարական տալ, քանի որ «նրա ժամացույցը փչացել է»:
Նշենք, որ խոսքն այն մասին է, որ երեկ երեկոյան ոստիկանապետը ցուցարարներին 30 րոպե ժամանակ էր տվել՝ «մաքրվելու» Բաղրամյան պողոտայից, իսկ ոստիկանապետի խոսքն ընկալվեց որպես ուժի կիրառման սպառնալիք:
Այս իրավիճակում այդքան կարևոր չէ, թե ինչ նկատի ուներ ոստիկանապետը, որքան այն, թե ինչու է Լևոն Բարսեղյանը «հիշեցնում» ոստիկանությանը, թե «խոստացել էինք» մաքրել պողոտան, սակայն չմաքրեցիք:
Թե ինչու է ոստիկանապետը հիասթափեցրել Լևոն Բարսեղյանին, դեռ պարզ չէ, սակայն Բարսեղյանի սիրտն արյուն էր ուզում, ինչը, ի դժբախտություն Բարսեղյանի, չիրականացավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1716040408623248?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել