Նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո իրավիճակը զգալի փոխվեց Բաղրամյան պողոտայում: Իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ էին հնչում, իսկ ընդհանուր առմամբ սպասողական տրամդարություններ էին:
Ակցիայի համակարգող խմբի ամենաակտիվ կերպարներից մեկը` Վաղինակ Շուշանյանն, այսօր որոշակի պարզաբանումներ արեց: Վաղինակն իր հարցազրույցի ընթացքում նշել է.
«Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել որոշումը, պիտի կասեցնի այն, ինչն արել է»: Շուշանյանը նաեւ ասաց, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ հաղթել ենք. «Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակելը»:
Վաղինակի պարզաբանումներից հետո կարելի է փաստել, որ Բաղրամյան պողոտայում հավաքաված մարդկանց միջև շարունակում զարգանալ իրարամերժ կարծիքները: Արդյոք արդարցված կլինի թայմ-աութ վերցնելն ու նոր ուժեր կուտակելը, ցույց կտա ժամանակը: