Սա թերևս ՀՀ կառավարության կայացրած միակ ճիշտ որոշումն էր էլեկտրաէներգիայի ընթացող հավաքների վերաբերյալ, քանի որ որքան էլ ներկայիս ընթացող հավաքները խաղաղ բնույթ կրեին, եթե երկար շարունակվեին մի օր դուրս էին գալու խաղաղ շարունակման ընթացքից, չէ որ դրդապատճաները քիչ չէին իսկ դա կարող էր թողնել ցավալի հետևանքներ բազմաթիվ ճակատագրերի վրա: Տրամաբանական է այսօրվա ՀՀ կառավարության ընդունած որոշումը, քանի որ Բաղրամյանն այսօր էլ մարդաշատ էր և հավաքի մասնակիցները չէին նահանջում, նույնիսկ ՀՀԿ խոսնակի երեկվա ելույթից հետո, ի դեպ որին սպասում էր ողջ ժողովուրդը՝ հույսով, որ ինչ որ բան կարող է փոխվել, սակայն այդպես էլ որևէ հստակ հայտարարություն չհնչեց, քանի որ նա չէր այն պաշտոնյան, որն այդ մասին պիտի հայտարարություն աներ, թե ինչ էր դա նշանակում ամեն մեկն արեց իր հետևությունը.......
Որն էր ելույթի նպատակը, որ նշանակվելու է աուդիտ, արդյոք աուդիտի նշանակման համար կառավարությունը սպասում էր ժողովրդի դժգոհության արձագանքին ու նմանատիպ մասսայական հավաքների թեժ զարգացումներին, որպեսզի նշանակի աուդիտ:
Իսկ այն կայացվելիք որոշումը, որը պետք է ընկալելի լիներ բոլորիս համար, միգուցե պետք էր քննարկել ու ընդունել նախքան թանկացման վերաբերյալ հայտարարություն անելը:
Ինչևէ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը չի վճարի 6,93 դրամը, քանի որ թեկուզ և ժամանակավոր, բայց բեռն իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը:
Չէ որ այս հավաքը արդեն վերածվել էր լուրջ գլխացավի, որից և մեր կառավարությունը փորձում էր ամեն կերպ խուսափել:
Շնորհավորում եմ և շնորհակալությունս եմ հայտնում հավաքի բոլոր մասնակիցներին՝ մարդկանց, ովքեր անքուն գիշերներ էին անցկացնում հանուն մի նպատակի, մարդկանց ովքեր չվախեցան նույնիսկ իրենց դեմ կիրառվող ուժից ու պայքարեցին մինչև վերջ, հպարտ եմ, որ ունենք նման հասարակություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.kharazyan/posts/789400024511329?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել