Մենք մեզ համար սահմանել ենք կաշկանդող շրջանակներ, իսկ դրանցից այն կողմ անցնելը հանցագործություն է:
Այսինքն, եթե գրականության ոլորտում կա Սևակ, ապա պետք է սահմանափակվենք նրա սահմանած բացարձակ ճշմարտություններով:
Եթե կա Կոմիտաս, ապա պետք է սահմանափակվենք նրա հորովելով կամ սրինգով:
Եվ այսպես շարունակ, ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
Այսպիսով ստեղծել ենք անհաղթահարելի բարձունք, որի հաղթահարման կամ թերագնահատման փորձն անընդունելի է: Սրա արդյունքում մենք կաշկանդում և սահմանափակում ենք ստեղծագործող երիտասարդությանը, քանի որ Սևակի կամ Կոմիտասի լեգենդն առկա է ամենուրեք, իսկ նրանց սահմանած բարձունքից հակառակ ուղղությամբ ընթանալը ոչ միայն անընդունելի է այլ նաև դատապարտելի:
Բայց չէ՞ որ պետք է գան նոր սևակներ և կոմիտասներ, որոնք, ըստ էության, պետք է փորձեն գերազանցել իրենց նախորդներին և ստեղծել իրենց սեփականը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/838230999604263?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել