FashionYan.com-ը շարունակում է ներկայացնել հայկական նորաձևության եւ շոու-բիզնեսի ամենաքննարկվող դեմքերին: Այս անգամ «Fashion զրույց» խորագրում հյուրընկալել ենք երիտասարդ եւ գեղեցկուհի մոդել Լիլիթ Մարտիրոսին, ում անունը կարելի է լսել գրեթե ցանկացած ցուցադրության ժամանակ:

l1

-Ինչպե՞ս սկսվեց մոդելի Ձեր կարիերան կամ որո՞նք եղան Ձեր առաջին քայլերն այս ասպարեզում:

-Երբեք չեմ մտածել մոդել դառնալու մասին, ոչ էլ մանկությանս երազանքն է եղել։ Ամեն ինչ շատ պատահական ու գեղեցիկ է սկսվել։ 2012 թվականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը: Մինչ մրցույթը շատ անգամներ ցանկանում էի լքել այն, բայց ամեն անգամ մայրիկս ինձ չհանձնվելու խորհուրդներ էր տալիս, և դրա շնորհիվ իմ առաջ բազում դռներ բացվեցին: Ինձ համար իրական մեծ հաղթանակն այն էր, որ դահլիճում նստած էր Հայաստանի լավագույն մոդելային գործակալության՝ «Ատեքսի» տնօրեն Օլգա Լավրիենկոն, ով նկատելով ինձ, առաջարկեց պայմանագիր կնքել։

l4

«Ատեքսի» մոդելային դպրոցում սովորեցի վեց ամիս, եւ մինչ օրս մենք միասին ենք աշխատում։ Իմ մոդելային կարիերայում Օլգայի ունեցած դերը հսկայական է։ Ինձ աջակցում է նաեւ իմ մենեջեր Սարգիս Մկրտչյանը։ Ես երջանիկ եմ, որ Օլգան ինձ նկատեց, եւ դրանից սկսվեց իմ հաջողությունների շղթան։ Ես անչափ շնորհակալ եմ նրան՝ իր ծնողական վերաբերմունքի եւ հոգատարության համար։

l2

Իմ առաջին ցուցադրությունն ու հեռուստահաղորդումը գրեթե միաժամանակ եղան։ «Միսս Հայաստան» մրցույթի երեկոյան զգեստների հեղինակ, տաղանդավոր Գայանե Մարտիրոսյանը, ով նույնպես մեծ դեր ունի իմ մոդելային կարիերայի կայացման գործում, հեռուստացուցադրություն ուներ եւ որպես մոդել ընտրել էր ինձ։ Դրանից հետո բարեգործական մեծ, բացօթյա ցուցադրություն եղավ սիրիահայերի համար, որը կազմակերպել էր հայտնի դիզայներ Գեւորգ Շադոյանը, ով իր եռագույնով զգեստը վստահել էր ինձ։ Ես հուզված ու երջանիկ էի։

l6

-Ո՞րն է որպես մոդել Ձեր հաջողության գաղտնիքը:

-Այդ գաղտնիքը միայն ինձ է հայտնի ;)))))

-Ի՞նչն եք կարևորում կնոջ և մոդելների արտաքինի մեջ:

-Խնամված լինելը եւ քիչ դեկորատիվ կոսմետիկայի առկայությունը:

l3

-Որո՞նք են այն կարևոր հատկանիշերը, որոնք պետք է ունենա ցանկացած նորաձև աղջիկ:

-Ամենակարեւորը ճաշակն է, որը ցանկացած աղջկա համար շատ կարեւոր է նորաձև լինելու համար:

-Գո՞հ եք հայկական նորաձևությունից: Եթե լինեիք դիզայներ, ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք մեր նորաևության ոլորտում:

l5

-Մենք ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, որոնք չեն զիջում արտասահմանյան դիզայներներին։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ոչ միայն խելացի է, այլեւ արվեստասեր ու տաղանդավոր։ Մեր դիզայներները դեռ կզարմացնեն աշխարհին։

-Ի՞նչ եք կարծում` մոդելային կարիերան խանգարու՞մ է անձնական կյանքին, թե՞ ոչ:

l7

Յուրաքանչյու ամբիցիոզ մարդ, ով ընտրել է մի ուղի, որը կարեւորել է ու ով մաքսիմալիստ է, աշխատասեր ու ձգտում է հասնել իր ոլորտում կատարելության, նա պիտի մտածի իր ուղու մասին, եւ անձնական կյանքը կամ խանգարում է, կամ` ոչ: Իմ պարագայում ես կենտրոնացած եմ իմ գործի եւ միջազգային պայմանագրերի ու գործունեության վրա:

l8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել