«Պատահում է ֆինանսապես ինքնուրույն, կայացած կանայք դիմում են ինձ նյարդային խնդիրներով, ընկճված են, լարված: Որպես կանոն՝ պարզվում է, որ նրանք կողքին տղամարդ չունեն», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Օտարազգիների, օրինակ՝ պարսիկների հետ ամուսնանալու հայ աղջիկների ձգտումը հոգեբանը պայմանավորեց սոցիալական վիճակով:
«Օտարի հետ ամուսնանալու աղջիկների մղումը Հայաստանից հեռանալու նրանց ցանկության հետ է կապված: Այստեղ հեռանկար չեն տեսնում, իսկ ամուսնությունը երկրից դուրս գալու ամենահեշտ ճանապարհն է: Երբեմն նույնիսկ հաշվի չեն առնում, թե այդ օտարն ով է: Բայց եթե հայ երիտասարդն իմանա, որ իր հայրենիքում կարող է օգտագործել իր հմտությունները և բարեկեցիկ, արժանապատիվ կյանք ունենալ, չի գնա», - ասաց Կարինե Նալչաջյանը:
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն առարկեց. «Սոցիալական պայմանները չեն կարող արդարացնել կործանման գնալը: Սա հոգու փրկության խնդիր է: Խաչը թողնելը և լայն դռներով գնալը ճիշտ չէ: Հայրենաթող են դառնում, գնալուց հետո էլ հայհոյում հայրենիքը: Արտասահմանցու հետ անպայման երջանիկ լինելու միտքը խաբկանք է, նույնը, երբ Եվան գնաց օձի հետևից: Մենք աղոթում ենք նրանց համար: Նրանք պիտի հասկանան, որ պատասխան են տալու», - ասաց քահանան:
Նա նաև նշեց, որ Մայր Աթոռից հանձնարարություն կա ձեռնպահ մնալ օտարազգիներին, մասնավորապես՝ պարսիկներին մկրտելուց, ամուսնացնելուց: Նրա խոսքով մկրտությունից հետո էլ նրանք մնում են նույն մահմեդականները:

Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/2012-11-05-1287
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել