Սխալ է կարծիքը, թե զինվորի մարտական ոգու գործոնը մնացել է անցյալում, իսկ այժմ, տեխնիկայի և կոճակներ սեղմելով, պատերազմի ելքը որոշելու ժամանակն է: Որոշ բնածին հոռետեսներ ասում են, որ կապ չունի, թե 90-ականներին կրկին ադրբեջանական բանակի քանակը մեզանից մի քանի անգամ շատ էր, զինտեխնիկան մի քանի անգամ շատ էր, ու մենք մարտական ոգու, մոտիվացված լինելու շնորհիվ հաղթեցինք. այժմ Ադրբեջանը ժամանակակից տեխնիկա ունի: Եթե անգամ անտեսենք, որ այդ նույն տեխնիկայից մենք էլ ունենք, որ տարբերությունը որոշ դեպքերում միայն զինատեսակի բրենդի մեջ է, որ մեր բանակը նույնպես պարսատիկներով զինված չէ, ապա կրկին չի կարելի անտեսել մարդկային գործոնը: Վառ ապացույցն է Թուրքիայում մարզված, իսրայելական և ոչ միայն արտադրության ժամանակակից հատուկ սարքավորումներով, զենքերով սպառազեն ադրբեջանական հատուկ ջոկատայինների ոչ եզակի ջախջախումները, լավագույն դեպքում փախուստը մեր սահմաններին: Հ.Գ. Գուցե տհաճ օրինակ լինի, բայց փաստ է, որ օրեր առաջ և ընդհանրապես վերջին տարում Իրաքի բանակը`վարժեցված ամերիկացի հրահանգիչների կողմից, սպառազինված ժամանակակից զինտեխնիկայով, ամեն ինչ թողնում և փախչում է իրենից մի քանի անգամ քիչ և միայն ահաբեկչական ճամբարներում վարժեցված ԻՊ մոտիվացված և բարձր ոգով գրոհայիններից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/462985007216463?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել