FashionYan.com-ի ամենաընթերցված խորագրերից մեկը՝ «Ինչ էին, ինչ դարձան»-ը, շարունակում է ներկայացնել հայտնի մարդկանց ոճային կերպարանափոխությունը: Այս անգամ խորագրի հերոսուհին դերասանուհի Տաթևիկ Ադումյանն է: Սևից՝ մինչև վարդագույն և կարմիր, երկար վարսերից՝ մինչև կառե. ահա, թե տարիների ընթացքում ինչ «փորձությունների» են ենթարկվել Տաթևիկի վարսերը, բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության:
Իր կարիերայի ամենասկզբում երիտասարդ դերասանուհին ուներ մուգ շագանակագույն վարսեր, որոնք աստիճանաբար եւ աննշան բացացան:
Սակայն հետագայում, կապված «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում իր նոր դերի հետ, Տաթևիկ Ադումյանը մգեցրեց վարսերը՝ դրանց սև գույն հաղորդելով:
Շուրջ մեկ տարի սև վարսեր ունենալուց հետո դերասանուհին կրկին սկսեց բացացնել դրանք:
Շիկահերի կերպարում, սակայն, Տաթևիկը շատ կարճ մնաց. աստիճանաբար նա իր վարսերին վարդագույն երանգ հաղորդեց, ապա ընդհանրապես դրանք կարմրա-մորեգույն ներկեց:
Իսկ այժմ դերասանուհին ոչ միայն վարսերի նոր՝ անսովոր գույն ունի, այլև նոր՝ ավելի կարճ սանրվածք: