Ժամանակին Օդեսան եղել է Խորհրդային Միության ամենաթեժ շրջաններից մեկը: Դեռևս կայսրության շրջանում այնտեղ գործել է մաֆիայի կլանային խոշոր ցանց, որը ոչնչով չի զիջել Նեապոլի, Սիցիլիայի, Նյու Ջերսիի, Չիկագոյի հանցագործ խմբավորումներին:
Պատահական չէ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո բարձիթողի վիճակում հայտնված քաղաքը կարգի հրավիրելու նպատակով Ստալինը այնտեղ ուղղարկեց անձամբ Գեորգի Ժուկովին:
Իմ ունեցած տեղեկություններով ներկայումս նույնպես Օդեսան պահպանել է իր լավագույն ավանդույթները` հատկապես քաղաքացիական պատերազմի ժամանակ ստեղծված անիշխանության պայմաններում մաֆիան իր վերահսկողության տակ էր վերցրել այն ամենը ինչ-որ հնարավոր է և չի բացառվում, որ Սահակաշվիլին այնտեղ ուղղարկվել է հենց հանցագործ խմբավորումներին չեզոքացնելու նպատակով:
Չէ որ քաղաքը Ղրիմի կորստից հետո այն միակ բիզնես կենտրոնն է, որից ստացված ահռելի եկամուտների հաշվին հնարավոր է պետությունը դուրս բերել սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/829987223761974?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել