Armfootball.com-ը գրում է.

Իսպանիայի Լա Լիգայում կայացան եզրափակիչ փուլի խաղերը, բացի «Ռեալ» - «Խետաֆե» խաղից, սակայն, այդ խաղի ելքը նշանակալից ազդեցություն չի ունենա մրցաշարային աղյուսակում իրավիճակի վրա:

Եվ այսպես՝ Իսպանիայի չեմպիոնի կոչումը մի քանի տուր առաջ արդեն իսկ ապահովել էր կատալոնական «Բարսելոնան», նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը», իսկ ահա երրորդը մեկ այլ մադրիդյան ակումբն է՝ «Ատլետիկոն»: Այս երեք թիմերը կներկայացնեն Իսպանիան Չեմպիոնների Լիգայի մյուս մրցաշրջանի խմբային փուլում, իսկ ահա 4-րդ տեղը գրաված «Վալենսիան» կսկսի պայքարը ՉԼ-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆից:

Ավելացնենք, որ Սեգունդայից «փրկվեց» «Դեպորտիվոն», ով, զիջելով «Կամպ Նոու»-ում 0-2 հաշվով, կարողացավ ավարտել խաղը ոչ-ոքի՝ 2-2: Փրկվեց նաև «Գրանադան», որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ: Իսկ ահա «Էյբարը», «Ալմերիան» և «Կորդովան» հրաժեշտ տվեցին Պրիմերային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել