Հռոմի պապի հեղափոխական գործունեությունը շարունակվում է: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագից հետո, երբ Ֆրանցիսկոս պապը դարասկզբի ոճրագործությունը հավասարեցրեց ստալինիզմին ու նացիզմին, այժմ էլ Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես պետություն: Լուրջ հարված Իսրայելին, այդ պետությունը հիասթափված է, նոր տենդենցներ են սկիզբ առել: Միաժամանակ աշխարհաքաղաքական վեկտորների ակունքում սկսում են հանդես գալ կրոնականները: Փաստացի ակտիվացել է կրոնականների մասնակցությունը քաղաքականությանը, որը բավական ժամանակ զատված էր աշխարհիկ պետություններից, ու կարծում եմ՝ այս ամենում իր մեծ դերակատարումն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է կրոնական դիրքերից՝ իսլամի, չնայած նրան, որ պարզ տեռորիստների խումբ է: Դրան հակակշիռ ակտիվանում է նաև քրիստոնեական գիծը, ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մուտքն ակտիվ քաղաքականություն շատ օրինաչափ է, սպասելի, բայց և աշխարհիկ պետությունների ու կրոնական բազմազանության ու խղճի ազատության տեսանկյունից հակասական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել