Ընդամենը մի քանի րոպե, և պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաև ընկերական շրջապատում: 1. Ծննդյան օրը ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ: ա. կնվիրեմ ուրիշին - 2; բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել - 6; գ. աչքից այն կողմ կհեռացնեմ - 10:
2. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք: ա. կկարդամ նամակը, այնուհետև կտամ հասցեատիրոջը - 6; բ. դեն կնետեմ - 2:
3. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը: ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ - 10; բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաև ավելի լավ աշխատանք գտնել- 2; գ. առանց մտածելու կհամաձայնվեմ - 6:
4. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք: ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ - 10; բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» - 6; գ. կընդհատեմ զրուցակցին և ինքս կպատմեմ եղելությունը - 2:
5. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ: ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10; բ. բոլորից գաղտնի կպահեք - 2; գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին - 6:
6. Այգում տղաները տանջում են վնասված թևով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք: ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին - 6; բ. կփորձեք օգնել ծիտիկին - 10; գ. ուշադրություն չեք դարձնի և կշարունակեք քայլել - 2:
|
Նյութի աղբյուր՝ http://www.erkusov.com/publ/p/hogebanakan_t-39-ester_harmonia_ser/t_39_est_inchpisi_xar_39_nvac_39_q_owneq/57-1-0-545
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել