ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը: Այսօր գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից էին. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուա, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննո, «Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության» նախագահ Պիեռ դ’Էսպերոնա:
Հավատարմագրված դիտորդներին ընդունել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են սպասվող խորհրդարանական ընտրությունների և օրենսդրական նորությունների վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ի դեպ, ֆրանսիական դիտորդական այս խումբն առաջին անգամը չէ, որ այցելում է Արցախ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/711773592278096?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել