Մտածենք, կողմնորոշվենք նախապես: Երբևէ մտածե՞լ ենք, թե Թուրքիան ինչ տեսքով է փոխհատուցելու Ցեղասպանության համար։ Երբ օրը գա, իսկ այն հաստատ գալու է, և Թուրքիան ստիպված լինի փոխհատուցել, արդյո՞ք գիտենք՝ մենք ինչ ենք ուզում: Պետք չէ ասել՝ հլը թող գա, կորոշենք. որոշել պետք է նախապես, որ վաղը դրա շուրջ չվիճենք: Ըստ իս՝ չի կարելի բավարարվել միայն ավերված բնակավայրերի, եկեղեցիների, խլված կյանքերի, թալանված և բռնագրավված գույքի դիմաց նյութական փոխհատուցմամբ: Այդ ամենը, բնականաբար, պետք է լինի, բայց հայության բոլոր շերտերը պետք է ունենան մեկ նպատակ` Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում տեսնել ՀՀ պետական դրոշը` եռագույնը:
Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ գրածս պոպուլիզմ կամ ուտոպիա է, թող հիշեն, որ 30 տարի առաջ նույնպիսի պոպուլիզմ և ուտոպիա էր, թե ասեին՝ անկախ Հայաստան, թուրքերից մաքրված Հայաստան, Արցախի Հանրապետություն: