Այս կամ այն երկրից հայերի նկատմամբ դրական վերաբերմունք պահանջելը և ձախողվելուց հետո նեղանալը մեղմ ասած միամտություն է կամ քաղաքական անկրթության արդյունք: 
ԱՄՆ-ի նախագահը, Բրիտանիայի թագուհին իշխանության չեն եկել Հայաստանի շահերը սպասարկելու նպատակով, այլ՝ ծառայելու իրենց պետությանը, ժողովրդին և այլն: 
Նույնը պետք է ասել նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների մասին, որոնք Երևան էին եկել առաջին հերթին իրենց պետական շահը հաշվի առնելով: 
Վստահաբար կարող ենք ասել, որ ցեղասպանության 20-ից ավելի երկրների ճանաչումը Հայաստանի և հայերի նվաճումն է, իսկ մնացյալ աշխարհի անտարբերությունը՝ արդեն Հայաստանի լրջագույն բացթողումը: Այսինքն ամենինչ կախված է միմիայն Հայաստանից և աշխարհում նրա ունեցած դերից, իսկ մնացածը արդեն էժանագին բանբասանքի ժանրից է: 
Իրոք, հասկացեք, այստեղ ես գյուտ չեմ արել, սրա մասին պարբերաբար խոսում են ինձնից մի քանի անգամ ավել խելացի մարդիկ և արդեն հոգնեցուցիչ է կրկնել նույն բանը. ստեղծել հզոր Հայաստան, այս աշխարհակարգում արժանապատիվ ապրելու համար այլ ճանապարհ գոյություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել