Armfootball.com-ը գրում է․

Բուլղարիայում շարունակվում է «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» անվանումը կրող հուշամրցաշարը: Մինև 98 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ աշխարհի չեմպիոնԱրթուր Ալեքսանյանը

Նա հասավ եզրափակիչ, որտեղ հեշտությամբ հաղթեց Իտալացի Տիմոնչինիին ու ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Նշենք, որ մինչև 80 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանընվաճեց բրոնզե մեդալ, իսկ մինչև 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց միայն եզրափակչում ու արժանացավ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ երեկ մրցաշարի հաղթող էր ճանաչվել մինչև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը արծաթե մեդալ էր նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել