Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու մասին լուրը մի փոքր անսպասելի էր: Ըստ իս՝ պատճառը ոչ միայն նա է, որ Իրանը ծնկի չեկավ, որ Իրանի ազդեցության տակ գտնվող շիական առանցքն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում լուրջ հաջողություններ է գրանցում, այլև կա ավելի լուրջ պատճառ: Տնտեսական: Շահերի համադրում. Իրանին շահեկան է, որ հանվեն պատժամիջոցները, և բարելավվի իր տնտեսական դրությունը, իսկ Արևմուտքին պետք է, որ անարգել Իրանը գազ և նավթ վաճառի, որ նավթի առանց այդ էլ իջած գինն ավելի իջնի, և Ռուսաստանն ավելի վատ վիճակում հայտնվի: Ռուսաստանն իր հերթին դժվար կացության մեջ է. այսքան տարի պայքարում է, որ հանվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, բայց այս անհարմար պահին դրանց հանելը մեծ հարված է իր համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել