Yerevannews.am-ը գրում է.
Փակ վիճակում կոսմետիկ միջոցները կարելի է պահել 30 ամիս, սակայն բացելուն որոշ ժամանակ անց դրանք սկսում են փչանալ` առաջացնելով վնասակար հետևանքներ:
Օծանելիք. հարկավոր է օգտագործել 1 տարվա ընթացքում և պահել մութ, սառր տեղերում:
Քսուքներ, լոսյոններ, դեմքի դիմակներ. Քսուքները թարմ են համարվում 3-6 ամիս, հերմետիկ փակ լոսյոնները` 3 տարի:
Թարթիչների սևաներկ. պահպանման ժամկետը 3-6 ամիսէ, քանի որ օգտագործման ընթացքում սևաներկի մեջ թթվածին է լցվում` չորացնելով այն:
Տոնալնի կրեմ. պահպանման ժամկետը 1 տարի է: Չափազանց կարևոր է սպունգը շաբաթը մեկ անգամ լվանալը:
Եղունգի լաք. Պահպանման առավելագույն ժամկետը 2 տարի է: Եթե այն չորացել է, ապա երբեք վրան մի ավելացրեք լաքահանիչ միջոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել