Henaran.am-ը գրում է.

Վաղը ժամը 12.00-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի դատական նիստը, նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը:

Դերասանի փասատաբան Նիկոլայ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց , որ եթե պատժաչափի փոփոխություն չլինի Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի․ «Եթե համենրում էլ չլինի, ապա Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, կկիրառվի բաց ռեժիմը և Վարդանը ազատ կարձակվի»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե դա էլ չլինի, ապա Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ ինքն արդեն կրել է իր պատժի 1/3-ը։ Խոսելով Վարդան Պետրոսյանի մասին փաստաբանը նշեց, որ առողջական վիճակն այժմ այնքան էլ լավ չէ ազատ արձակվելու դեպքում պետք է բուժում ստանա։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել