Nyut.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պլանավորում է առանձին հանդիպել իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ՝ իրանյան միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ընթացող բանակցությունների շրջանակներում: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան դիվանագիտական շրջաններին մոտ կանգնած աղբյուրը:
«Նման հանդիպում նախատեսվում է ճաշի ժամին», – ասել է աղբյուրը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Լավրովը կընդհատի բանակցություններին իր մասնակցությունը և կվերադառնա Մոսկվա:
Նյութի աղբյուր՝ http://nyut.am/archives/354106
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել