Հավանաբար չինացիները հիշում են, թե հայ առևտրականները Մետաքսի ճանապարհի ամբողջ երկայնքով ինչ հսկայական չափերի առևտրաշրջանառություն էին իրականացնում: Նրանց տիրապետած կապիտալը խոշորագույններից մեկն է եղել:
Նախաձեռնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման աշխատանքները նրանք ակնկալում են նաև հայերի ակտիվ մասնակցությունը:
Բացի այդ, չինացիների համար չափազանց կարևոր է Հայաստանի աշխարհագրական դիրքը:
Հիշեցնենք, որ Չինաստանը, ունենալով տարածքային ամբողջականության խնդիր, մշտապես ձեռնպահ կամ ակնհայտ թշնամական դիրքորոշում է հայտնել աշխարհի տարբեր կետերում ինքնորոշման սկզբունքի գործարկման վերաբերյալ: Բայց որքան էլ, որ զարմանալի չթվա չափազանց հայանպաստ դիրքորոշում ունի Արցախի վերաբերյալ:
Ահա այս պատճառներով է պայմանավորված Հանրապետության նախագահի ջերմ ընդունելությունը Չինաստանում:
Նշենք նաև, որ արևելքից արևմուտ առևտուր իրականացնող, ինչպես նաև Հնդկաստանի նավահանգիստներում տիրապետող դիրք ունեցող հայ առևտրականության անկման առաջնային պատճառը պետություն չունենալն էր:
Իսկ ներկայումս մենք ունենք պետություն, բայց չունենք տնտեսություն:
Քաղաքական կամքի առկայության դեպքում քարից արտադրանք ստացող հայերը հաստատապե կարող են վերականգնել և ժամանակաշրջնին համահունչ զարգացնել հին ավանդույթները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/800197173407646?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել