Գերմանացի գլխակեր օդաչուն դեղերը չէր խմել: Պարզվում է՝ մարդն ընկճախտի, մարդավարի ասած՝ դեպրեսիայի մեջ է եղել և բուժվել է: Դեպքից հետո նրան բուժող հաստատությունն ասում է, որ այդ ժամանակ նա ոչ թե պետք է օդանավ վարեր, այլ տանը դեղերը խմեր: Ավիաընկերությունն ասում է, որ մարդը լիովին առողջ է եղել: Առաջանում են հարցեր: Ի՞նչ է ավիաընկերությունը թաքցնում է, որ տեղյակ էին օդաչուի հիվանդ լինելուց և անփութության պատճառով թողել էին, որ գնա աշխատանքի: Իսկ գուցե հենց ավիաընկերության կողմի՞ց կա դիտավորություն: Գուցե գործատուից թաքո՞ւն է բուժվել: Եթե թաքուն է բուժվել, ինչո՞ւ բուժհաստատությունը չի տեղեկացրել գործատուին, որ օդաչուն լուրջ առողջական խնդիրներ ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/434938850021079?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել