Թշնամուն պետք է չթերագնահատել և չգերագնահատել, այլ ճիշտ գնահատել: Բոլորիս հայտնի է, որ ադրբեջանական ռազմական և քաղաքական ղեկավարությունը մզկիթի մինարեթից թքած ունի իր զինվորների կյանքի վրա և հանգիստ ուղարկում է նրանց մսաղացի: Եթե ուզում ենք հաղթել թշնամուն, պետք չէ սկսել նրանց մասին խոսել որպես այլմոլորակայինների: Հաճախ կարելի է հանդիպել հետևյալ մտքին` ադրբեջանցիների՝ մեր մի զոհի դեմ տաս զոհը չի մխիթարում մայրերին և հարազատներին, որովհետև ադրբեջանցի թուրքերը թքած ունեն իրենց լակոտների կյանքի վրա, նրանք անասունների պես են և այլն: Համաձայն եմ, որ, երբ անմահացած զինվորի ծնողը Լսի՝ իր զավակի դեմ տաս ասքյար է սատկեցվել, դա նրա ցավը չի մեղմի, ամեն առյուծի ծնող միայն կուզի, որ Ադրբեջան կոչվող ուռուցքը վերանա, ու ոչ ոք ծնողի ուսերի վրա չգնա: Բայց հիմա համաձայն չեմ, երբ Ադրբեջանի ղեկավարության թքած ունենալը նույնացվում է նրանց ժողովրդի, կներեք, նախրի վերաբերմունքի հետ: Նրանք սուպերսառնասիրտ, որդու մահվան վրա թքած ունեցող, սառը հաշվարկ անող այլմոլորակայինների ամբոխ չեն: Եթե դա այդպես լիներ, ապա ազիկստանի նախագահի հրամանով գաղտնի չէր պահվի իրենց իրական զոհերի քանակը: Թշնամին նույնպես միս ու արյուն ունի, նույնպես կարող է ցավ ապրել: Գրածիս նպատակն ամենևին մարդասիրություն քարոզելը չէ, այլ թշնամու մասին ճիշտ կարծիք ստեղծելը:
Հ.Գ. Ժամանակին սելջուկ-թուրքերի մասին էլ էին խոսում իբրև գայլեր հեծած, սառնասիրտ և անկոտրում ռազմիկների, իսկ եթե ճիշտ կարծիք լիներ, սրանց հենց քոքը կկտրեին միջնադարում: