Nyut.am-ը գրում է.
Այս օրերին ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել՝ ֆոլաթթվով ալյուրի պարտադիր հարստացումը դադարեցնելու պահանջով: Այդ կապակցությամբ Հայաստանում ոմանք կատակում են, թե ամերիկացիները մեր նախաձեռնած շարժումը, պայքարը տեսան, խելքի եկան:
Սպիտակ տան պաշտոնական կայքում վերոնշյալ ստորագրահավաքը նախաձեռնած ԱՄՆ քաղաքացիների հավաստմամբ, մարդկանց վրա կլինիկական փորձարկումները ցույց են տվել որ ֆոլաթթվով ալյուրի հարստացման արդյունքում մեծ չափերի են հասել շագանակագեղձի, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը:
ԱՄՆ-ում սկսված ստորագրահավաքի պահանջը հետևյալն է` դադարեցրեք թեփահանված ցորենի ալյուրի հարստացումը ֆոլաթթվով, որը կապված է քաղցկեղի հետ:
Այս կապակցությամբ Միացյալ Նահանգներում հրապարակված հայտարարության մեջ (https://petitions.whitehouse.gov/petition/end-mandatory-fortification-enriched-flour-folic-acid-linked-cancer/ZbGt2Lvh) նշված է, որ 1947 թ.-ին գիտնականները սինթեզել են ֆոլաթթու՝ մի սինթետիկ միացություն: 1998թ. ԱՄՆ Սննդի և դեղերի դեպարտամենտը (Food and Drugs Administration – FDA) պարտադրել է, որ ամբողջ թեփահանաված ցորենի ալյուրը պետք է հարստացվի ֆոլաթթվով: Այս միակողմանի որոշումը դարձել է առողջապահության ոլորտում մեծագույն ֆիասկոն (վատթարագույն անհաջողությունը) մեր երկրի (ԱՄՆ) պատմության ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ