Արաբ ազգի պատմությանը, թեկուզ հպանցիկ, հայացք նետելով, տեսնում ենք, որ կրոնը` իսլամը, բարիքից դարձավ չարիք: Յոթերորդ դարում, երբ արաբական ցեղախմբերը ցրված էին ողջ Արաբական թերակղզու տարածքում, իրար թշնամի էին, իսլամը դարձավ արաբների միավորման և աշխարհակալ ազգ դառնալու հզոր գործոն: Հետագայում բարիքը դարձավ չարիք: Նույն իսլամը, երբ բաժանվեց երկու մեծ և բազմաթիվ մանր ուղղությունների, պառակտեց և թուլացրեց արաբներին: Անխոս ընչաքաղց և եսասեր կառավարիչներ էլ ունեցան իրենց դերն այդ պառակտման գործում, բայց, եթե կրոնական ուղղությունները ժողովրդի միտքն ու սրտերը բաժանած չլիներ, իշխողները չէին հաջողի: Քսաներորդ դարում կարծես գտնվեց բանալին` ստեղծվեց ԲԱԱՍ կուսակցությունը, որի նպատակն, ազգային ինքնագիտակցության վրա հենվելով, միավորել արաբներին: Իհարկե, ներսի և դրսի որոշ ուժերին դուր չէր գալիս, որ արաբ սուննին, շիան և քրիստոնյան, թողած իրենց կրոնական տարբերությունները, ասեին՝ ես արաբ եմ և վերջ, ու միավորվեին: Իսլամական ծայրահեղական հոսանքներին թևեր տալու նպատակը հենց այն էր, որ ԲԱԱՍ-իզմի սկզբնական տարիներին գրանցված հաջողությունները հիմնահատակ ավիրեն և արաբներին տանեն դեպի միջնադարյան կրոնական թշնամանքի ժամանակաշրջան: Ի դեպ, Սիրիան վերջին արաբական պետությունն է, որտեղ ԲԱԱՍ կուսակցությունը դեռ չի տապալվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/428256297356001?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել