Nyut.am-ը գրում է․
Կա, այո՛, աշխարհի ստվերային կառավարիչների կողմից մշակված և իրագործվող` մոլորակի բնակչությունը զանազան եղանակներով կրճատելու ծրագիր, սակայն պարտադի՞ր է, որ առանց այն էլ դատարկված, սակավամարդ Հայաստանն էլ դրա իրագործման համար զոհերի իր մասնաբաժինը տա…
Ընդամենը մի քանի օրից` մարտի 10-ին, ժամը 13:00-ին Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի է ունենալու բողոքի ցույց` ալյուրի ֆորտիֆիկացման հարցով ճնշումը դադարեցնելու պահանջով:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարութունը 2014թ. նոյեմբերի 13-ին հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» թիվ 666 ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի, Հայաստանի Հանրապետությունում օրական 30 տոննա և ավելի արտադրողականություն ունեցող ալրաղացների կողմից արտադրվող, այսինքն` ՀՀ-ում իրացվող բարձր և առաջին տեսակի ցորենի ալյուրի 80-85%-ը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով. այժմ դեռ միայն երկաթի միացությամբ, արհեստական ֆոլաթթվով, իսկ վաղը նաև`ցինկով, A, B վիտամիններով): Ավելին. նշված պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով:
Ըստ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամների, նշված նախագիծն իրականում մշակվել և ՀՀ կառավարությանն է հանձնվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի, նաև, ինչպես կարելի է ենթադրել որոշ տեղեկություններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ և շարունակական աջակցությամբ: Նախագիծը, որն իբրև թե միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը, իրականում իրենից թաքնված վտանգ է ներկայացնում, քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի կտրուկ աճն այդ հավելումերի կիրառման արդյունքում:
Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից արդեն (նախքան օրենքի ընդունումը) Հայաստան են ներկրվել ալյուրի հարստացման սարքավորումները: Դա արդեն իսկ հուշում է, որ Հայաստանից ինչ-որ մեկը կամ ոմանք, զանց առնելով ԱԺ պատգամավորների կամքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին երաշխավորել են, որ հիշյալ օրենքն անպայման ընդունվելու է:
Բողոքի վերոնշյալ միջոցառման նպատակն է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ետ պահել մեր հանրության համար անընդունելի այս ծրագրին տրամադրվող աջակցությունից: Միջոցառման նախաձեռնողները մտադիր են թույլ չտալ արհեստական նյութերով արատավորել մեր հացը, և լավ կլինի, որ նրանց այս մտադրությունն ու վճռականությունը մեր ողջ հասարակության մտադրությունն ու վճռականությունը լինի, քանի որ վտանգը սպառնում է շատ մարդկանց:
Քաղաքացիական նախաձեռնության անդամները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին են հանձնելու նամակ, որի բովանդակությունը կհրապարակվի առաջիկայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ