Nyut.am-ը գրում է․
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ամփոփվեցին 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի առաջին երկու ամսվա արդյունքները: Ծրագրի նպատակը սուր, ծանր ինֆարկտի ախտորոշման դեպքերում ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրումով մարդու կյանքը փրկելն է:
«Սա կյանք փրկող ծրագիր է, և մինչ այն ներդրելը մենք բազմաթիվ քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ ենք տարել: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հստակ չափորոշիչները սահմանում են բժշկական այն ցուցումները և էլեկտրասրտագրության այն շեղումները, որոնց դեպքում անհրաժեշտ է հիվանդին ամենակրճ ժամանակում տեխափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով նանհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա»,- նշեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքակրթության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ այս ծրագրի ներդմամբ ուզում են առողջապահական ցուցանիշների լավացում ունենալ:
Ծրագրի իրականացման նպատակով անցած տարվա դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4՝ «Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ մեկ համալսարանակ հիվանդանոց, ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:
ՀՀ ԱՆ Առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հավաստիացրեց, որ այս ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում և գրանցված յուրաքանչյուր դեպք, հիվանդության յուրաքանյուր պատմագիր ուսումնասիրության առանձին առարկա է դառնում:
«Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015թ. հունվար-փետրվար ամիսներին բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի, որոնցից 116-ը՝ հունվարին, 154-ը՝ փետրվարին, ստենտավորված քաղաքացիներից 151-ը Երևանի բնակիչներ են, 119-ը՝ մարզերի, նրանցից 210-ն արակն սեռի անձիք են, 60-ը՝ իգական»,- տեղեկացրեց Ս. Ծատուրյանը՝ հավելելով, որ ծրագրի շահառուների միջին տարիքը 63-ն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ