Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարության բուն մեսիջը, թերևս, ընդհանուր առմամբ կանխատեսելի էր:
Հասկանալի էր, որ ԲՀԿ առաջնորդն իր տեղը զիջելու էր թիմակիցներից մեկին, մասնավորապես շրջանառվում էր Նաիրա Զոհրաբյանի անունը:
Ինչևէ, այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը:
Հետաքրքիր է` ինչ է սպասվում ԲՀԿ-ին անձնազոհաբար նվիրված մարդ կուսակցություններին: Պետք է փաստենք, որ Բարգավաճ Հայաստանի շուրջ տեղի ունեցող ցնցումները չէին կարող չանդրադառնալ նաև նրա շուրջը հավաքված արբանյակ կառույցներին:
Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի կողքը սերտաճած միանձնյա կառույցներն ու կուսակցությունները սգի մեջ են: Չէ, որ այսուհետ համ կանգնեց նրանց ֆինանսավորումը, համ էլ ապագայի հեռանկարները վերջնականապես մարվեցին: Ինչպես ասում են, կարիերան մոտենում է իր տրամաբանական ավարտին, պարոնայք…