Մեծանալով դեռևս պատրիարխատում, փորձում եմ ամեն կերպ նշել կանանց մեծ դերը մեր իրականության մեջ: Չէ, ես ֆեմինիստ չեմ, գտնում եմ , որ պատրիարխատը իրոք տեղին է մեր ժամանակներում, էդպես ապահով է: 

Շարունակելով բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կանանց ցուցակը, կցանկանայի անպայման հոդված ունենալ Օփրայի մասին, որին youtube-ով ճանաչեցի, քանի որ Հայաստանում նրա շոուն ցույց չեն տալիս:

  Այսպիսով` Օփրա Ուինֆրի: Ըստ Forbes-ի տվյալների `2010թ.-ի ամենաազդեցիկ կինը: Նա ինքնին ապացույց է նրան, որ իշխող ռասիզմում անգամ սևամորթ կինը կարող է փոխել իրեն վերաբերող ամեն  տիպի կարծրատիպ: 1988-ին Միջազգային ռադիոն ու հեռուստաընկերությունը նրան շնորհեց <<Տարվա լավագույն հեռուստամեկնաբան>> տիտղոսը: Հիմա կասեք, թե մեծ բան չէ, բայց նա առաջին աֆրիկուհին էր, որը 25 տարեկանում արդեն ուներ այդ տիտղոսը: 

 Նրա շոուն դիտում է ԱՄՆ-ի բնակչության 83%-ը, ռեյտինգներն ավելին են, քան այդ ժամին ընթացող 3 հեռուստահաղորդմանը միասին վերցրած..Նրա շոուում եղել են ԱՄՆ-ի քաղաքականության, շոուբիզնեսի, մշակույթի, սպորտի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Շոուի բազմոցին Մայք Թայսոնին հաշտեցրել է 2 մրցակիցների հետ:
  Շոուի շնորհիվ Օփրան զգալի կարողության տեր դարձավ: Մի քանի տարի առաջ նա կրթական հաստատություն հիմնեց գետտո ընտանիքներում ապրող աղջիկների համար, որոնք սովորելու կարիքը ընդհանրապես չէին զգում: Համաձայնվեք, որ այդ երեխաների կրթությունն իրոք պրոպլեմատիկ է :
  Տիկին Օփրան ԱՄՆ-ի alter ego-ն է, նա, ում անհրաժեշտ է լսել ու ումից միշտ օրինակ են վերցնում: Դիտելով նրան հեռուստացույցով , հասկանում ես, որ իրոք շանս ունես հաջողակ լինելու համար: Նա հորդորում է հավատալ ինքներս մեր ուժերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել