Հեյդարի վաստակ, Իլհամի վաստակուհի Լեյլայի հիմար ցուցահանդեսի առջև Ստամբուլում դրված արգելքն ունի խորքային պատճառ: Պաշտոնապես ասվել է, որ ցուցահանդեսն արգելվել է հակահայկական բնույթի համար: Առաջին հայացքից տարօրինակ է թվում. Թուրքիան ո՜ւր, հակահայկականության մերժումն ո՜ւր: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Թուրքիան կայացած պետություն է և իր նպատակի մեծ մասին հասել է` Արևմտյան Հայաստանի տերերին` հայերին, գրեթե բնաջնջել կամ տեղահան է արել, այսինքն` չեղած տեղից երկրի փաստացի տնօրինող է դարձել: Փաստ է, որ Թուրքիան կայացած պետություն է` իր ավանդույթներով: Հարյուր տարի է՝ անպատիժ է մնացել իր կատարած ոճիրի համար, այլ հարց է, որ չպետք է թողնենք, որ մարսի իր արածը: Թուրքիայի հետ համեմատած՝ ազիկստանը որպես պետություն նոր է ուզում կայանալ, և դրանով են պայմանավորված նրա բացահայտ հակահայ երանգները: Կայացած Թուրքիան խորամանկ և ծածուկ է հակահայկական գործունեություն ծավալում, իսկ կաթնակեր Ադրբեջանը` երեխավայել բացահայտ և հիմար մեթոդներով: Երկուսի քթերից էլ բերել է պետք: Ուղղակի չէի մտածում, որ թուրքական խորամանկությունը կարող է խայտառակել իր՝ մուրազի վրա փոքր եղբորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/420372594811038?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել