Шире открой глаза, живи так жадно, как будто через десять секунд умрёшь. Старайся увидеть мир. Он прекраснее любой мечты, созданной на фабрике и оплаченной деньгами. Не проси гарантий, не ищи покоя — такого зверя нет на свете.
Рэй Брэдбери
Վերջերս, ավելի քան երբևէ, կարիք եմ ունենում դրական լիցքերի, դրական նորությունների, թեկուզ՝ պարզ ու հասարակ ժպիտների : Իսկ կյանքը, չգիտես ինչու, անընդհատ դեմ է գնում ցանկությանս , ու քիչ առաջ զգացի, որ ինքս արդեն ինչ-որ ժամանակահատված մթության մեջ խարխափում եմ ու նույնիսկ սովորել եմ այդ ՝ ամենուրեք սփռված մռայլությանը : Բայց ինքս հանդիսանալով էգոիստ մարդ՝ չէի հանդուրժի, որ իմ ՝ լույս ու պայծառություն զգալու ցանկությունս չկատարվի :D
Աչքի անցկացնելով թերթերում գրված տխուր-տրտում, մռայլ ու անպետք լուրերը, նայելով մարդկանց ոչինչ չասող դեմքերին, լսելով ընկերներիս փնթփնթոցը՝ հասա բլոգոսֆերային : Սա էլ, ինչ-որ չափով, իմ տարածքն է : Այն էլ պարզվեց , որ փորձերն ապարդյուն են : Բլոգոսֆերան նույնպես շնչում է տխրությամբ, անպատախսան սերերով, լուռ հոգոցներով : Կամ դատարկաբանում են, կամ էլ ` կյանքի հիասթափությունը նկարագրող գրառումներ են :
Տեսնելով այս հոգու, հայացքի, խոսքի խավարն ու մելանխոլիկ տրամադրությունը՝ մի բան հասկացա. եթե ես ուզում եմ լույս ու ջերմություն տեսնել, ապա ինչո՞ւ չստեղծեմ այն ինքս : Ու որոշեցի մտքումս աշխարհի հետ կռիվ տալու փոխարեն ամեն ինչ պատկերավոր ու սյունեավարի ներկայացնել: Սյունեավարի բացատրելը համարում եմ սկսված: Գնացինք:
Պատկերացրեք, որ մեր մտքերը, մեր արարքները, զգացմունքները հավաքված են մի սենյակում : Դասավորեք դրանց ինչպես ցանկանում եք. զգացմունքները, նկարների նման, կարող եք պատերից կախել (ես, օրինակ, դրանց Սալվադոր Դալիի նկարների տեսքը կտայի) , արարքները թող ծաղկաման դառնան՝ գեղեցիկ ծաղիկներով, մտքերն էլ թող տան գույքը լինեն. աթոռ, սեղան և այլն : Դասավորեք ինչպես ուզում եք ու ինչպես հարմար եք գտնում :
Դուք ձեր իսկ կահավորած սենյակում եք, որտեղ ամեն բան հենց ձեզ է պատկանում : Ու պատկերացրեք, որ պատուհանների վրա կախված է մի ծա՜նր, մուգ գույն ունեցող վարագույր , որը չի թողնում արևին ու մաքուր օդին ներս մտնել :
Ինքս էլ մթության մեծ սիրահար եմ, բայց պատկերացրեք՝ ինչ կլինի տան հետ : Եթե մենք մեր սենյակը չօդափոխենք, չզբաղվենք նրա խնամքով՝ ամեն բան կկորցնի իր տեսքը:
Կահույքը կփոշոտվի, ծաղիկները կթառամեն, իսկ նկարերն էլ կամաց-կամաց կկորցնեն իրենց տեսքը : Հենց սա էլ կատարվում է մեր մեջ, ուղղակի կահույքի փոխարեն փոշոտվում են մեր մտքերը, թառամում են արարքները, զգացմունքներն էլ արդեն կորցնում են իրենց գեղեցկությունը: Ամեն ինչ դառնում է անհետաքրքիր, մռայլ ու տխուր, որովհետև մենք չեք ուզում մի կողմ հրել վարագույրը : Ինչու՞ : Պատասխանը շատ պարզ է:
Պատկերացնու՞մ եք,թե ինչ կկատարվի, եթե վարագույրը մի կողմ տանեք : Գրողը տանի , ամբողջ սենյակը փոշու մեջ է, շնչելու օդ չկա, սենյակում խառնաշփոթ է տիրում, կարճ ասած՝ քաոս է : Իսկ եթե ՛՛մարդկային լեզվով՛՛ ասեմ՝ կտեսնենք, որ մեր արարքները վաղուց արդեն հնացել են ու ոչ մեկի պետք չեն, մենք վաղուց արդեն կառչած եք մնացել այնպիսի բառերից, որոնք արդեն ոչ մի նշանակություն չունեն : Մեր զգացմունքները բթացել են, մենք էլ չենք կարողանում զարմանալ, զգալ գեղեցիկը, ուրախանալ իսկական բարությունից, տեսնել մեր շուրջը կատարվող ամեն բան : Զզվելի է, այնպես չէ՞ : Ավելին ասեմ՝ անտանելի է , սարսափելի տհաճ է :
Բայց ես էլ, դուք էլ հասկանում ենք, որ վարագույրը փակ պահելուց ոչի՜նչ չի փոխվի : Ամեն ինչ նույնն է մնալու, ավելին՝ ավելի վատ է լինելու : Փոշին գնալով ավելանում է. ոչինչ չես կարող անել : Ոչ մեկ ձեզ չի օգնելու դուրս գալ այդ իրավիճակից, մարդիկ չեն օգնելու ձեզ հավաքել ու կարգի բերել ձեր սենյակը, կամ՝ լուծել կյանքում առաջացած խնդիրները, հասկանալ զգացմունքները : Դուք ունեք միայն ձեզ : Ու հենց դուք էլ պետք է օգնեք ձեզ: Ոչ մեկից օգնություն մի սպասեք, փորձեք ամեն բան ինքներդ լուծել : Հավատացեք՝ դուք դա կարող եք անել :
Ես իմ սուրճի բաժակն ու բլոգոսֆերայի տխրադալլուկ նվնվոցը գրկած եկել եմ խնդրելու, թե կուզեք՝ բղավելու, որ բացեք այդ գրողի տարած վարագույրները:
Բացեք հենց հիմա : Թող ներս գա արևը:Զգացեք, թե ինչ հաճելի է թարմ օդը : Եթե ձեր պատուհաններից այն կողմ անձրև է՝ վայելեք անձրևային հոտը, եթե գարուն՝ թող սենյակը պարուրվի գարնանային ծաղկող ծառերի նուրբ բույրով :
Վայելեք ամեն բան, ինչ կա ձեր կյանքում : Կարգի բերեք ձեր մտքերն ու արարքները : Ուղղակի ապրեք: Շնչեք խորը,թոքերն ամբողջությամբ լցրեք պատուհանից եկող թարմ օդով ու վախվորած հայացքով սենյակին նայելու փոխարեն ՝ կարգի բերեք այն : Այսինքն՝ կարգի բերեք ձեր կյանքը : Մեկ ամիս է սպասում եք ձեր ընկերոջ զանգի՞ն : Մի սպասեք ոչնչի: Երբ ինչ-որ բան ենք ակնկալում՝ միշտ հակառակն է ստացվում : Վերցրեք կյանքի կառավարումը ձեր ձեռքերի մեջ ու ինքներդ թելադրեք ձեր սեփական կյանքի ընթացքը : Վերցրեք այդ գրողի տարած հեռախոսն ու զանգեք ձեր ընկերոջը : Մի զանգեք, որ ինչ-որ բան ապացուցեք: Արեք դա ուղղակի ձեզ հանգիստ ու բավարարված զգալու համար : Խառը մտքե՞րն են խանգարում : Դրանք հանգի՜ստ ու անշտապ դասավորեք: Կիսատ գործե՞րն են խեղդում. սկսեք դրանցից որևէ մեկից ու հերթով ավարտին հասցրեք : Աշխարհում վախենալուց ավելի հեշտ զգացմունք չկա : Վախով կարելի է աշխարհում ամեն բան արդարացնել : Բայց հիշել է պետք՝ արդարացումը լուծում չէ : Իսկ մեզ պետք է ոչ թե արդարացում, այլ լուծում : Իսկ ես հասցրել եմ շատ գրառումներումս նշել , ու դուք էլ երևի արդեն հասցրել եք անգիր անել այն միտքս, որ վախից բուժվելու միակ միջոցը վախին ընդառաջ գնալն է : Հը՞, չսկսե՞նք արադացումը լուծում դարձնել ու վախը բուժել))))
....Ու նույնիսկ չեք հասցնի նկատել,թե ինչպես ձեր կյանքն արագ կդասավորվի: Իսկ պատուհանին մոտենալուց դուք էլ չեք վախենա, որովհետև այնտեղ կլինի ոչ թե մռայլ ու հաստ վարագույրը, այլ ջերմ արևը, մաքուր օդը: Իսկ սենյակը կփայլի մաքրությունից : Ձեզ կմնա միայն ժպտալ ու արևի նման աշխարհին նայել))))
Ահա իմ ասելիքը : Հուսամ՝ իրոք կարողացա մի փոքրիկ ջերմության կտոր ձեզ ուղարկել ու օգնել, որ դուրս գաք մռայլության միջից:
Մի վախեցեք փոփոխություններից:
Իսկ ժպտալու մասին նույնիսկ չհամարձակվեք մի վայրկյան իսկ մոռանալ :
Ժպտալ, ժպտալ, անընդհատ ժպտալ:
Առայժմ:
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/10/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել