Դեռևս չեմ հանդիպել այնպիսի մի նյութի,որը պատմի քույր ու եղբայր չունեցող մարդկանց մասին : Որոշեցի ինքս անդրադառնալ այս հարցին, քանի որ , ցավոք , հասարակության մեջ կան մի քանի սխալ կարծրատիպ դարձած տեսակետներ ,որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը : Այս թեմային կանդրադառնամ հենց իմ անունից, քանի որ ինքս էլ տան միակ երեխան եմ : Այնպես որ այն , ինչ գրելու եմ հիմա , ես հստակ զգացել եմ ու զգում եմ , սրանք օդից վերցված եզրակացություններ չեն: Սրանք ամենօրյա իմ զգացմունքներն են, իմ կյանքն է:
Հավատացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է մենությունը : Իմ պես մարդկանց համար մենությունը ճակատին գրված մի բան է : Դա մեր կյանքի անխախտելի մի մասն է կազմում դեռ փոքրուց : Փոքր տարիքում այն ավելի է զգացնել տալիս , որովհետև քեզ շնչավոր անձ է պետք, ոչ թե իրեր , դու մարդկանց կարիք ունես: Փոքր ժամանակ նախանձում էի ընկերներիս . նրանք քույրեր ու եղբայրներ ունեին ու նրանց հետ էին խաղում : Իսկ ես մենակ էի : Ու դրա համար փոքրուց ձեռք բերեցի հետաքրքիր բնավորություն . ես իրերի հետ եմ խոսում : Փոքր ժամանակ իրերի հետ էի շփվում : Հյուրասենյակ մտնելի բարևում էի հեռուստացույցին , սենյակում խոսում էի պատիս ու ժամացույցի հետ...Ծիծաղելի է, չէ՞ :
Բայց սա իմ կյանքն է : Մինչ այսօր ես իմ իրերին անուններ եմ տալիս ու մարդու պես խոսում եմ նրանց հետ , խնամում եմ. շատ ուշադիր եմ նրանց նկատմամբ : Օրինակ իմ կիթառը կրում է Բուբլիկ անունը, նոթբուքիս էլ կնքել եմ Զյաբլիկ անունով : Ուրախ անուններ ունեն իմ անշունչ ընկերները)))) Սա տարօրինակություն է ,որը ինձ է մնացել փոքրուց : ՈՒ ես սիրում եմ այդ տարօրինակությունը )))
Ընկերներս միշտ ասում են, որ իրենց ՛՛քույր-եղբայր՛՛ կռիվներում ես անտանելի վատ խորհրդատու եմ ))) Ու ճիշտ են ասում : Ինչքա՜ն ուզում եք բացատրեք ինձ կռվի պատճառը՝ ես չեմ հասկանում : Ես չեմ զգացել դա, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում . ՛՛եղբայրս չի թողնում էն սև զգեստը հագնեմ՛՛ կամ ՛՛քույրս սենյակս թափռտել ա՛՛ : Ես իրոք չեմ հասանում : Ու նման դեպքերում ես իրոք ընկերներիս համար անպետք եմ լինում: Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մեր տանը ինձնից բացի ևս մեկը լինել : Կներեք, բայց ես դա իրոք չեմ պատկերացնում ՝ ինչքան էլ տարօրինակ է:
Իրականում տան միակ երեխա լինելը ոչ վատ է , ոչ ՝ լավ : Դա ուղղակի այդպես է : Այդպես է ու վերջ : Ես տան միակ երեխան եմ ու դրա համար պետք չէ ոչ տխրել , ոչ էլ ափսոսալ:
Սխալ կարծիք տան միակ երեխաների մասին . այդպիսի երեխաները եսապաշտ են լինում :
Հենց այսպես մտածելով շատերը ինձ նույնիսկ չտեսած կարծում են , թե ես եսապաշտ եմ, քանի որ ինձ ոչ ոք ոչնչում չի մերժել:
Ես եսապաշտ չեմ , ես էգոիստ եմ: Սրանք տարբեր բաներ են : Ամեն մարդ պետք է էգոիստ լինի , այսինքն՝ եսասեր : Միգուցե ինձ մոտ էգոիզմի չափաբաժինը միքիչ շատ է , բայց այնուամենայնիվ ես եսապաշտ չեմ:
Իրականում այստեղ կարևոր է ոչ թե տան միակ երեխան լինելը, այլ ստացած դաստիարակությունը : Տան միակ երեխա ունեցող ընտանիքի համար դաստիարակության ձևը կրկնակի անգամ կարևոր է , քան մի քանի երեխաներ ունեցող ընտանիքում :
Իմ ծնողները նախ և առաջ իմ ընկերներն են : Ես նախ և առաջ նրանց որպես ընկեր եմ ընդունում, հետո նոր որպես ծնող: Փոքր ժամանակ հորս հետ էի բարձերով կռվում, մորս հետ էի ՛՛տուն-տունիկ՛՛ խաղում : Մինչև հիմա էլ իմ ծնողների հանդեպ ես նախ որպես ընկեր եմ հավատարիմ, հետո նոր որպես զավակ: Ես հավատարիմ ընկեր եմ իմ ծնողների համար :
Ես տան երեխան երբեք չեմ եղել , ինձ հեռու չեն պահել տան անցուդարձից : Ես գիտեի, թե տանը մեր գումարը որտեղ է դրված . միշտ ունեի հնարավորություն ուղղակի գնալու ու վերցնելու , մեր տանը իմ հանդեպ լիակատար վստահություն է միշտ եղել : Ես մասնակցել եմ ծնողներիս լուրջ խոսակցություններին , պետք եղած ժամանակ նրանց վեճերում հանդիսացել եմ որպես դատավոր : Մեր տանը իմ խոսքը միշտ իր կշիռն ունեցել է : Այս ամենով ուզում եմ ասած լինել ,որ ես միշտ գիտեմ ընտանիքում իմ տեղը, ես գիտեմ , որ ունեմ պարտականություններ ,որոնք միշտ պետք է կատարեմ : Տանը ես լիիրավ անդամ եմ ու ինձ նայում են որպես հասուն մարդ : Հենց այսպիսի պավածքն է ինձ հեռու պահել եսապաշտ լինելուց : Ես ինքս եմ լուծել իմ խնդիրները , եթե պարտականություններս չեմ կատարել ՝ գլուխ եմ կախել ծնողներիս առաջ ու պատասխան տվել արածս սխալներիս համար :
Շարունակությունն՝ այստեղ