7000 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող կանանց 92 %-ը երբևէ զբաղվել է սեքսով, իսկ նորմալ քաշ ունեցողների այդ ցուցանիշը 87 % է կազմում:
Հավայան կղզիների Բժշկական համալսարանի դպրոցի աշխատակիցներն իրենց ուսումնասիրության համար օգտագործել են 15-44 տարեկան կանանց սեքսուալ պատմությունները: Հաշվի են առնվել նաև տարիքը, ռասան, բնակավայրը, զուգընկերների թիվը և սեռական հարաբերությունների հաճախականությունը: Պարզվել է, որ միակ հատկանիշը, որն ազդել է այն հավանականության վրա, որ կինը երբևէ սեռական հարաբերություն է ունեցել, գիրությունն է: Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող կանայք իրենց սեռական վարքագծով չեն տարբերվում նորմալ քաշ ունեցողներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/erkusovcom/posts/1041970625819243
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել