Հայաստանի կառավարման համակարգը վաղուղ արդեն ասոցացվում է վտիտ մարմնով և աննորմալ մեծ գլխով մի մարդու հետ, որին երկար ուսումնասիրել պետք չէ հասկանալու համար, որ նա ծանր հիվանդ է։ Մեծ գլխի ձևավորման սկզիբը դրվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ Սերժ Սարգսյանն իր կառավարման առաջին փուլում արեց ամեն ինչ որ գլուխն էլ ավելի մեծանա ու զարգանա մարմնի մյուս մասերի հաշվին։ Արդյունքում իշխանության 3 թևերը անմիջական մեծ կախման մեջ հայտնվեցին նախագահի անձից, ով և փաստացի որոշում է երկրում ամեն բան։ Իշխանության մեջ աստիճանաբար սկսվեց նախապատվությունը տրվել դեմքի բութ արտահայտությանը, ինտելեկտի բացակայությանը, կրիմինալ անցյալին, որը և ապահովում էր երբեք ոչինչ չպահանջող, չդժգոհող, կանխատեսելի վարքով կատարածուների մեծ բանակ, որոնք համաչափորեն հավսար-զգաստ են անում նախագահի մատի շարժումներին զուգընթաց։
Հուրախություն մեզ Սերժ Սարգսյանը հասկացավ իրավիճակի լրջությունը և նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ։ Նախագահի ինստիտուտի նման հզորացումը իսկապես չարիք է, որը երկիրը դեպի կոլապս է տանում ու Սարգսյանը որոշեց շտկել իրենց սխալը։
Արի ու տես կային մարդիկ, ովքեր ավելի ցանկալի համարեցին ժամանակավորապես խորտակվող նավի կապիտան դառնալ ու թալանել նավը, քան թե օգնել վերանորոգել այն։ Չգիտեմ ամբիցնիաները, թե շրջապատը ստիպեցին երկրի զարգացման տրամաբանությունից դուրս զարգացած Գագիկ Ծառուկյանին ի հաշիվ երկրի հագուրդ տալ սեփական ամբիցիներին ու նախագահի պաշտոնին հավակնել։ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ»... Այս խոսքը Ծառուկյանին էլ կարող էր պատկանել, եթե նա սեփական միտքը շարադրելու ունակություն ունենալ։ Միջնադարյան կառավարման համակարգերի կողմնակից ֆեոդաալական հակումներով Ծառուկյանը որոշեց նախագահ դառնալ ու անմիջական վտանգի մեջ դրեց երկիրը։ Իրավիճակն իսկապես բարդ է հիմա Սերժ Սարգսյանի համար ՝ թողնել, որ Ծառուկյանը նախագահ դառնա ու երկիրը վտանգի տակ դնի, թե՞ սեփական իմիջը զոհելով փորձել դուրս հանել Ծառուկյանին խաղից և գնալ երկրի կառավարման համակարգի առողջացման ճանապարհով։ Այս պահին երկրի առողջացման հիմնական խանգարողը հենց Ծառուկյանն է ու պատահական չէ, որ Ազգային անվտագության նիստին նախագահն առաջարկեց հենց Ծառուկյանի հարցը քննարկել։ Չի կարելի սխալվել, չի կարելի թողնել, որ մեր երկիրը տանեն միջնադար։ Մենք պետք է զգոն լինենք, բարեկամներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել