NewsPhoto1835Nyut.am-ը գրում է․

Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ, ըստ Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, բավականին դյուրացվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «Հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների միջև առևտուրը կատարվում է առանց ներմուծման և արտահանման մաքսատուրքերի՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչի արդյունքում բավականին հեշտացել է ՀՀ-ում արտադրվող ապրանքների արտահանումը Միության երկրներ: Ընդ որում, ԵՏՄ ապրանքները ՀՀ ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում»։ Տնտեսվարողներն, ըստ էության, ամենաշատն են առնչվում Արարատյան տարածաշրջանային մաքսատան հետ. այստեղ գրանցված մոտ 19400 արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներից գործում են 9000-ը, իսկ մոտ 3000 մասնակիցներ արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում ԵՏՄ անդամ պետություններում գրանցված կազմակերպությունների հետ։ «Փոփոխություններով, փաստորեն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չունեն. նոր կարգով ներմուծման կամ արտահանման վերաբերյալ ընդամենը 2 փաստաթղթերը տնտեսվարողը ներկայացնում է հարկային մարմին»,-տեղեկացրել է Արամ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել