Դուք երգարվեստ մուտք գործեցիք "Իմ անուշ մայրիկ" երգով, որը բավականին շատ սիրվեց, իսկ որոշ ժամանակ անց այդ ոճը վերածվեց 6/8-ի: Ի՞նչն էր դրա պատճառը:Արդյո՞ք այս ոճն ավելի շահույթաբեր էր:
-Ոչ շահույթը չէր հիմնական պատճառը: Այնքան էլ հեշտ բան չէ կատարել 6/8 ժանրի երգեր, այն բավականին դժվար է, ոչ բոլորին է հաջողվում հասնել հաջողության: Ինչ սկսել եմ երգել երգում եմ այդ ժանրում: Իմ առաջին ուսուցչուհին` Արմանուշ Գևորգյանը, ինձ ավելի շատ շեղում էր դեպի էստրադա, բայց ի վերջո սկսեցի երգել այս ոճում:
Արդեն պատրաստում եմ թողարկել թվով վեցերորդ ալբոմս, որի մեջ կան տարբեր ոճի երգեր, ինչպես նաև էստրադային երգեր: Բոլոր ոճերն էլ նախընտրելի են:
Արդեն պատրաստում եմ թողարկել թվով վեցերորդ ալբոմս, որի մեջ կան տարբեր ոճի երգեր, ինչպես նաև էստրադային երգեր: Բոլոր ոճերն էլ նախընտրելի են:
Ի՞նչ եք կարծում այսօր Հայաստանում մարդկանց, որ զանգվածն է Ձեզ ավելի շատ ունկնդրում:
-Մոտավորապես Հայաստանի 70-80 տոկոսը իմ երգերը լսում է: Հավանաբար դա գալիս է նրանից, որ ես երգում եմ սրտով և ինձ մոտ լավ է ստացվում: Բոլոր աշխատանքներս գնահատվում են հանդիսատեսիս կողմից:
Ձեր երգացանկում մի քանի երգեր միջազգային հիթեր են, որոնք թարգմանված են հայերեն լեզվով, արդյո՞ք պահպանում եք հեղինակային իրավունքները:
-Ճիշտ է նմանատիպ երկու երգ ունեմ: Մեկի համար պաշտոնական ոչինչ չկա, իսկ մյուս երգը` Na na ney-ը, պաշտոնական իրավունքը ստացել եմ, մենք Korgan-ի հետ շատ լավ ընկերներ ենք, անգամ ծրագիր կար միասին երգելու, տեսահոլովակ նկարելու համար, սակայն հանգամանքների բերումով չստացվեց:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն հարցին, որ մարդիկ միանգամից մի քանի գործերով են զբաղվում:
-Շատ լավ ու ողջունում եմ բոլորին: Մենք բավականին առաջ ենք գնում, կյանքը բավականին բարելավվել է: Շատ լավ է, որ մարդիկ ունենում են իրենց բիզնեսը և դրանով առաջ են գնում, կյանքը ավելի է հեշտանում:
Երգելուց զատ նաև պետք է նկարահանվեք ֆիլմում: Ի՞նչ պատճառներով որոշեցիք նկարահանվել:
-Դերասանական կարիերա չեմ սկսում: Առաջարկ եղավ նկարահանվելու, իսկ ինձ մոտ լավ է ստացվում: Տեսահոլովակներն էլ նկարահանելիս շատ արագ եմ կողմնորոշվում և հեշտ ստացվում է: Բայց դեռ նախնական պայմանավորվածություն չկա: Հստակ ոչինչ չկա:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/10/70-80.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել