Երգչուհի Ալլա Լևոնյանի դուստրը մայրիկի հետքերով է գնում:) 11-ամյա Ժաննան իր առաջին քայլերն է անում երգարվեստում, ինչի առիթով էլ ESem.am-ը զրուցել է երգչուհու հետ:
«Ես երբեք չեմ մտածել, որ երեխաներից մեկն օրերից մի օր կցանկանա իմ ուղով գնալ ու երգարվեստ մտնել: Ժաննան առաջին անգամ բեմում երգել է ամիսներ առաջ՝ «Երգ երգոց» երաժշտական նախագծի շրջանակում: Երբ ինձ ասացին, որ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտնիները պետք է երգեն իրենց երեխաների հետ. սկզբում չէի ուզում համաձայնել, քանի որ Ժաննաս փորձ չուներ, երբեք չէր երգել բեմում, բայց երկար մտածելուց հետո համաձայնեցի ու որոշեցինք երգել «Մոկաց հարսները»: Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ ինքն էդքան լավ կերգի, բեմում շատ անկաշկանդ էր, ինչն ինձ շատ ուրախացրեց: Մասնագետներ կային, նրա երգելը լսեցին, ասացին, որ առաջին անգամվա համար շատ լավ է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալլան:
Առաջին ելույթից հետո երկրորդ անգամ հանդիսատեսին ներկայանալու առաջարկը շատ սպասեցնել չի տվել սկսնակ երգչուհուն: ««Երգ երգոցի» եթեր հեռարձակվելուց մի քանի օր անց Ժանուլիկը բարեգործական համերգի մասնակցելու առաջարկ ստացավ: Սկզբում դարձյալ ուզում էի մերժել. ոչ մի ձայնագրություն չուներ, երբեք նվագախմբի հետ չէր աշխատել: Ի վերջո՝ կրկին մտափոխվեցի ու որոշեցի արագ ամեն բան կարգավորել ու ապահովել նրա մասնակցությունը:)»,- պատմեց երգչուհին:
Ըստ նրա՝ դուստրն առաջին անգամ ինքնակամ բեմ բարձրանալու և երգելու ցանկություն հայտնել է իր վերջին մենահամերգից առաջ: «Մենահամերգիս նախապատխաստական աշխատանքների ժամանակ Ժաննան ինձ ասաց, որ շատ է ուզում այդ օրն ինքն էլ ելույթ ունենալ, շատ վախեցա. այդ համերգն ինձ համար շատ կարևոր էր, բայց մերժել չկարողացա: Պետք է խոստովանեմ, որ նա պատվով դուրս եկավ պատասխանատվության տակից. ոչ միայն լավ երգեց, այլև լավ պարեց:) Երգի ամբողջ բեմականացումն ինքն էր որոշել, ես ենթարկվել էի:) Հանդիսատեսը շատ լավ գնահատեց արդյունքը, բոլորը գոհ էին, մինչ այս միայն դրական կարծիքներ եմ լսել»,- նկատեց Ալլան:
Շարունակությունն՝ այստեղ