Եթե կսխալվեմ, մեծ սիրով կընդունեմ փորձագետների կարծիքը. ռազմական փորձագետ չեմ, և սրանք զուտ իմ սուբյեկտիվ մտորումներն են: Սահմանը տեսախցիկներով և զգայուն սարքերով ավելի անվտանգ դարձնելու մասին շատերն են խոսում: Բնականաբար, ինչպես ցանկացած հայ, ես նույնպես կցանկանայի, որ մեր դիրքապահ-սահմանապահները, ի հաշիվ տեխնիկական միջոցների, ավելի քիչ վտանգեն իրենց կյանքը, ԲԱՅՑ: Բայց առաջանում են հարցեր: Շատերը սարքերը չտեղադրելու պատճառ են բերում ֆինանսական միջոցների բացակայության հանգամանքը. մի քանի միլիարդ դոլար է պետք, որ սահմանային գոտում մարտական դիրքերը վերազինվեն ժամանակակից գերզգայուն սարքավորումներով և տեսախցիկներով, բայց, ըստ իս, ֆինանսը մի մասն է միայն, որովհետև կարելի է անգամ համազգային դրամահավաք կազմակերպել, ոմանց գույքը վաճառել և այլն: Օրինակ, Ադրբեջանը ֆինանսական պրոբլեմ չունի, բայց իրենք էլ չեն զինում իրենց դիրքերն այդ միջոցներով: Ընդունում եմ, որ Հեյդարի վաստակը թքած ունի իր զինվորի կյանքի վրա, բայց հաստատ նա էլ կցանկանա, որ իր զինվորների շրջանում զոհերի քանակը քիչ լինի և ժողովրդի աչքին ավելի լավը երևա: Այսինքն՝ խնդիրը միայն փողի մեջ չէ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դիրքերում տեսախցիկ տեղադրել, որ հակառակորդի անընդհատ արձակվող գնդակներն այն չխոցեն, կամ դիպուկահարի կողմից այն չնկատվի ու չոչնչացվի: Կամ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ականներով շրջապատված դիրքերի շուրջբոլորը շարել սենսորներ, որոնց մարտկոցների լիցքաթափման դեպքում, առանց զինվորների կյանքը վտանգելու, փոխել մարտկոցները, էլ չասեմ, որ անընդհատ եկող գնդակները չվնասեն սարքերը: Համաձայն եմ, որ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի հետ պետական սահմանները կարող են համալրվել նման սարքերով, որովհետև դրանք նորմալ պետական սահմաններ են, իսկ Ադրբեջանի հետ սահմանն իր բնույթով պատերազմական գործողությունների առաջնագիծ է:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=407331546115143&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել